Հետախուզության դաշնային բյուրոն հրապարակել է լուսանկար և տեսանյութ, որտեղ պատկերված են Բոստոնյան մարաթոնի ահաբեկչության երկու կասկածյալները: Այս մասին հայտնում է Agence France Presse գործակալությունը:
Հատուկ մամլո կոնֆերանսի ժամանակ ՀԴԲ աշխատակիցները նշել են, որ ներկայումս դեռևս չեն անհատականացրել կասկածյալներին և խնդրել է քաղաքացիներին օժանդակել իրենց այդ հարցում:
ՀԴԲ նաև կոչ է արել քաղաքացիներին ծայրաստիճան զգույշ լինել` նշելով, որ ամենայն հավանականությամբ կասկածյալները «զինված են և վտանգավոր հանրության համար»:
Հիշեցնենք, որ Բոստոնում ահաբեկչությունը տեղի էր ունեցել ապրիլի 15-ին մարաթոնյան վազքի եզրափակիչ հատվածում: Պայթունի ժամանակ երեք մարդ մահացել, իսկ 180 մարդ վիրավորվել էր: