ՆԱՍԱ-ի աստղագետները հայտնեբերել են երեք մոլորակ, որոնց վրա հնարավոր է կյանք լինի: Այս մասին նշում է ամերիկյան CNN գործակալությունը:
ՆԱՍԱ-ի Քեփլեր աստղադիտակը, որը ուշադրությամբ ուսումնասիրում է շուրջ 150,000 աստղեր, որոնց վրա հնարավոր է կյանք լինի, հայտնաբերել է այդպիսի երեք մոլորակ:
Դրանցից երկուսը Kepler 62 և kepler 62f ներկայացված է Science գիտական պարբերականում, իսկ երրորդը Kepler 69c-ն` The Astrophisical journal պարբերականում:
Մոլորակները ստացել էր Քեփլեր անվանումը իրենց հայտնաբերողի անունից, որը ընդունված ավանդություն է աստղագիտության մեջ:
Այս մոլորակները «բնակելի տարածքի» ամենափոքոր մոլորակներն են: Kepler 62 գտնվում է երկիր մոլորակից 1,200 աստղային տարի հեռավորության վրա, իսկ kepler 69-ը` 2,700 աստղային տարի հեռավորության վրա: