Հազվագյուտ կապույտ ադամանդ է հայտնաբերվել Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում: 25.5 կարատանոց քարը հայտնաբերվել է Petra Diamonds կազմակերպության կողմից Կուլինան հանքավայրերում:Այս մասին նշում է BBC լրատվական գործակալությունը:
Մասնագետները նշում են, որ այն կարող է 10 միլիոն դոլարից թանկ արժենալ:
Պրետորիայից հյուսիս- արևելք գտնվող հանքահորում ներկայացնում է հարյուրավոր մեծ քարեր և հայտնի է իր կապույտ ադամանդներով:
Նման 26.6 կարատանոց կապույտ ադամանդ նույն կազմակերպության կողմից հայտնաբերվել էր 2009 թվականի մայիսին, որը Սոթբիի աճուրդում արժեցավ 10 միլիոն դոլար: