Սիրիայի Պալմիրա քաղաքում «ԻՊ» ահաբեկիչները ոչ միայն իշխանություն են հաստատել և կոտորում են քաղաքի հնությունները, այլ քաղաքացիներին, գիտնականներին, պաշտոնյաներին և զինծառայողներին ամեն օր մահապատժի են ենթարկում։
Նրանք սկսում են կիրառել մահապատժի տարբեր եղանակներ։ Վերջերս իրականացված մահապատժի ընթացքում, նրանք 3 հոգու կապել են քաղաքի հնությունների սյուների վրա և սյուները պայթեցրել։
Արաբական լրատվամիջոցները հաղորդում են, որ այս մահապատիժները իրականացվել են երկու օր առաջ։