Ռեգբիի Աշխարհի առաջնության եզրափակչում Ավսրալիա - Նոր Զելանդիա խաղը կսպասարկի 44-ամյա Նայջել Օուենսը։
«Սա ինձ համար մեծ պատիվ է։ Ես 3-րդ անգամ եմ սպասարկելու Աշխարհի առաջնությունը, և կարծում եմ, որ այն լավագույնը կլինի։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ռեգբիի միությանը՝ ցուցաբերած վստահության և աջակցության համար», – Օուենսի խոսքերը մեջբերում է մրցաշարի պաշտոնական կայքը։
2007 թվականին Օուենսը խոստովանել էր, որ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունի։ Նույն թվականին նա «Տարվա հոմոսեքսուալիստը սպորտում» մրցանակին էր արժանացել։
Հավելենք, որ վերոնշյալ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 31-ին՝ Լոնդոնում։