Իսպանիայի հավաքականի և «Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը կարիերայի 900-րդ հանդիպումն է անցկացրել:
Դարպասապահի համար հոբելյանական հանդիպումը եղել է Պորտուգալիայի առաջնության 8-րդ տուրում՝ «Բրագայի» հետ, որում Կասիլյասին հաջողվել է անառիկ պահել սեփական դարպասը։
Record-ի փոխանցմամբ՝ Կասիլյասը «Ռեալում» 725 հանդիպում է անցկացրել, Իսպանիայի հավաքականում՝ 164, իսկ «Պորտուում»՝ դեռ ընդամենը 11: