«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարող է զրկվել Պրեմյեր լիգայում «Լիվերպուլի» հետ առաջիկա հանդիպմանը թիմը ղեկավարելու հնարավորությունից։
Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան կրկին մեղադրել է պորտուգալացուն՝ անհամապատասխան վարքի և մրցավարների հասցեին անթույլատրելի արտահայտությունների օգտագործման համար՝ «Վեսթ Հեմի» հետ լոնդոնյան դերբիի (1:2) ընդմիջման ժամանակ։
Որպես պատիժ՝ Մոուրինյոն կարող է զրկվել թիմի պահեստայինների նստարանին գտնվելու իրավունքից կամ նրան ընդհանրապես արգելվի խաղի ընթացքում լինել խաղադաշտում։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Մոուրինյոն արդեն որակազրկվել էր մեկ խաղով՝ մրցավարների աշխատանքի հասցեին մեկնաբանություններ կատարելու համար։