«Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ, Ագգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լիովին մեկուսացվել է դեկտեմբերի 6-ին նշանակված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի շտաբի աշխատանքներից։
Շարմազանովը որևէ ձևով ընդգրկված չէ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ղեկավարած շտաբում։ Փոխարենը, սույն շտաբում կարևոր գործառույթներ են ստանձնել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը. ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀԿ երիտթևի նախագահ Կարեն Ավագյանը, Աժ պատգամավոր Կարեն Կարապետյանը, ՎՊ փոխնախագահ Լևոն Յոլյանն և Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը»,- գրում է թերթը։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: