Մարտ-ապրիլ ամիսներին՝ հետախուզական խմբերի ջանքերով հակառակորդի ուժերի տեղակայումը, դիրքերն ու քանակական տվյալները ճշգրտելուց հետո՝ գաղտնիության պայմաններում մշակվում է Շուշիի ազատագրման օպերատիվ պլանը՝ Արկադի Տեր-Թադեւոսյանի գլխավորությամբ, որ պայմանականորեն կոչվում է «Հարսանիք Լեռներում» ( Վազգեն Սարգսյանը ծրագրի իրագործումը անհավանական էր համարել, եւ հաջողություն ունենալու դեպքում՝ խոստացել էր ամուսնանալ: Ա. Տեր-Թադեւոսյանը «Հարսանիք լեռներում» պայմանական անվանումն այսպես է բացատրել):