Իհարկե, մենք հարուստ ժառանգություն ունենք, և այս նախագիծը միտված է մեր ունեցածը ամբողջական հավաքագրելուն, ամբողջացնելուն ու մատուցելուն ժամանակակից ոգով, և սա անշուշտ լուրջ ու պատասխանատու աշխատանք է», - մեզ հեր զրույցում նշեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ , Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը խոսելով «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի մասին: Ուսումնասիրություններ, քննարկումներն, գիտահետազոտական աշխատանք, կատարողների ընտրուոյուն ու ուսուցանումն արդեն անցյալում են և մենք այսօր կարող ենք տեսնել արդեն իսկ կատարված աշխատանքների արդյունքները. Նորովի ձայնագրվել ու լայն հանրությանն են ներկայացվել 350 ժողովրդական, 100 հոգևոր ու 100 գործիքային երաժշտության նմուշներ:
«Իհարկե, մենք գիտենք թե ինչ հարուստ մշակույթ ունենք մենք, բայց պետք է ոչ միայն իմանալ, այլ տեսնել , ընկալել ու մատուցել այլ ազգի ներկայացուցիչներին: Ահա այս նախագծի շրջանակում բացվեց կայք՝ armenianmusic.am, որը նշանակում է, որ ամբողջ աշխարհի երաժիշտները հնարավորություն կունենան ծանոթանալու մեր ունեցած մշակույթին, մենք պարզապես հանրությանը հաղորդակից են դարձնում մեր ազգային հզոր ժառանգության հետ», - խոսելով «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի կարևորության մասին ընդգծեց Արամ Սաթյանը, հավելելով, որ նոր մոտեցումներն ու նոր մտածելակերպն իհարկե, խրախուսվում են, երբ պահպանում ենք ազգայինը, բայց այն մատուցում ենք առավել մատչելի ու հասանելի ձևով:
Նշենք, որ «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագիծի շրջանակներում ստեղծված կայքում ներկայացված են հայկական ազգային երաժշտության գոհարները: Երգին կից կայքում տեղ են գտել նաև տվյալ ստեղծագործության նկարագրությունը, պատմությունը, ինչպես նաև նոտաները և սկզբնաղբյուրը: