20-ամյա Թովմաս Վարդանյանը Հայկանուշ Ներսիսյանի պարտքը չվերադարձնելու համար փորձել է սպանել նրան: Այդպես է կարծում նախաքննական մարմինը՝ Թ. Վարդանյանին մեղադրանք առաջադրելով ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով։ Նրա նկատմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Ըստ նախաքննական մարմնի Թովմաս Վարդանյանին առաջադրված մեղադրանքի՝ Գետափնյա գյուղի բնակչուհի Հայկանուշ Ներսիսյանի կողմից իրեն պարտք տված 100 000 դրամ գումարը վերադարձնելու պահանջից հետո որոշել է սպանել նրան:

Դեպքը տեղի է ունեցել 2013 թվականի հունվարի 21-ին։ Թ. Վարդանյանը նշված օրը Ազատաշեն -Արբաթ ավտոճանապարհի ձախ մասում գտնվող դաշտերի մեջ նախապես իր հետ վերցրած ուրագով բազմաթիվ հարվածներ է հասցրել Հայկանուշ Ներսիսյանի գլխին։ Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ տեսնելով, որ Ներսիսյանը դեռ ողջ է և իր հանցավոր դիտավորությունն ավարտին չի հասել, Հ. Ներսիսյանը փորձել է շնչահեղձ անել և ձեռքերով փակել նրա շնչառական ուղիները,-գրում է Փաստինֆոն:

Հ. Ներսիսյանը ուշագնաց է եղել, իսկ երիտասարդին թվացել է, որ նա արդեն մահացել է ու թողնելով դեպքի վայրում՝ հեռացել է: