Բջջային հեռախոսներն ու սմարթֆոնները մեր կյանքի անբաժանելի մասն են: Այդ պատճառով բոլորը դրանք պահում են իրենց մոտ և հաճախ գրպաններում: Բազմաթիվ ուսումնասիրություններ արդեն ապացուցել են, որ բջջային հեռախոսները վնասում են առողջությանը: Բանաձևը պարզ է` այն օրգանը, որին մոտ եք դնում բջջայինը, այդ օրգանն էլ տուժում է:
Ամենատարածված տեղը ծոցագրպանն է: Ծոցագրպանում դրված բջջայինը վնասում է սրտանոթային համակարգին: Ըստ ուսումնասիրությունների, բջջայինը առաջացնում է առիթմիա, փոխում է արյան շրջանառության ցիկլը: Գիտնականները կտրականապես արգելում են ծոցագրպանում բջջային հեռախոս կրելը:
Հաջորդ տարածված «գրպանը» տաբատի ետևի կամ առջևի գրպաններն են: Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ այն տղամարդիկ, որոնք տաբատի որևէ գրպանում պահում են իրենց բջջայինները մեծապես նպաստում են, որ սերմնահեղուկի որակի անկմանը, ինչը հանգեցնում է անպտղության և երեխա բեղմնավորելու անկարողության: Հեռախոսների հետ ոչ մի առնչություն չունեցող տղամարդկանց 50- 85%-ի սերմնահեղուկը ունեցել է նորմալ ցուցանիշներ։Իսկ բջջային հեռախոսների ազդեցությանը ենթարկված տղամարդկանց մոտ այս ցուցանիշը 8%-ով ավելի պակաս է եղել։
Գիտնականները նշում են, որ բջջայինով երկար ժամանակ խոսացող մարդկանց մոտ առաջանում են գլխացավեր, ուղեղի վնասվածքներ: Գիտնականները խորհուրդ են տալիս բջջայինները պահել հատուկ պատյանների մեջ ու պայուսակներում: Եթե տղամարդիկ չեն ցանկանում պայուսակ կրել, մասնագետները առաջարկում են բջջայինները պահել ձեռքում, իսկ եթե դրսում չեք ապա դնել սեղանին, ձեզանից որքան հնարավոր է հեռու:
Վրեժ Հովսեփյան