Թուրքիայում նախընտրական կրքերը թեժանում են և կուսակցականների նյարդերը տեղիք են տալիս արդեն: Այսօր իշխող վարչակարգին թունդ քննադատության է արժանացրել Իզմիրի քաղաքապետ Ազիզ Քոցաօղլուն: Նա նշել է , որ իշխող կուսակցությունը ցանկանում է երկրում բնակվող այլազգիներին բնաջնջել, տանել կործանման:
«Արդարություն և զարգացում կուսակցությունն անգամ 30 տոկոս ձայն չի հավաքի իր համակիր կուսակցութույնների հետ միասին: Նոյեմբերի 2-ին Թուրքիան ցտեսություն կասի սուլթանյան դարաշրջանին, իսկ եթե փորձեն կեղծել ընտրությունների արդյունքները, ապա ԱԶԿ-ն նոյեմբերի երկուսին կարթնանա ծխի, մրի ու արյան մեջ ողողված պալատում» - ասել է քաղաքապետը:
Կիլիկիա Հայաստան (Կիլիկիան)