Մրցաշարային աղյուսակի առաջատար «Ալաշկերտն» ընդունել էր «Արարատին», իսկ Գյումրիի «Շիրակը» հյուրընկալվել էր «Բանանցին»:

2 հանդիպումներն էլ ավարտվեցին նվազագույն ոչ ոքի՝ 1:1 հաշվով:

Գոլերը.

«Ալաշկերտ» - «Արարատ». Միհրան Մանասյան (50) – Գևորգ Նռանյան (41):

«Բանանց» - «Շիրակ». Լաերսիո (64) – Կոնան Կվակու (25):

Հավելենք, որ այս հանդիպումներից հետո «Շիրակը» 21 միավորով բարձրացավ երկրորդ տեղ և 4 միավորով զիջում է «Ալաշկերտին»: