Ցանկացած հայտնի մարդ, ով գտնվում է աղանդի մեջ, նրա հետևորդների մեծ մասը գնում են այդ աղանդի հետքերով:
Օրինակ՝ Էմիլ Գալստյանը, որը հանրությանն ավելի հայտնի է «Բանակում» սերիալում խաղացած Համբարձումի դերով, ստախոսի մեկն է, ինչպես իրենց աղանդի ղեկավարը, որովհետև Էմիլն ասում է, որ ինքը բուժվել է կրոնական կազմակերպության մեջ լինելով, իսկ աղանդի ղեկավարն ասում է, որ իրենք ընդհանրապես բժշկություն չեն անում:
Նրանք սպառնում են, որ կպատժեն նրանց, ովքեր իրենց դեմ են խոսում,- մեզ հետ զրուցում իր տեսակետը հայտնեց Միացյալ երիտասարդական լիգա» կազմակերպության համանախագահ Սևակ Հովհաննիսյանը:
Նշենք, որ Հայաստանոմ արդեն շուրջ հարյուրից ավել չգրանցված նոր աղանդներ կան, որոնք մենք ենք բացահայտել: Ըստ որոշ տվյալների Հայաստանում գործում են երկու հարյուրից ավել կրոնական կազմակերպություններ: «Ավետարանական եկեղեցի» կոչվածի տվյալներով Հայաստանում կան 350 հազար ոչ առաքելական եկեղեցու հետևորդ, որոնցից 150 հազարը հենց «Ավետարանական եկեղեցու» հետևորդներ են: Դա ահագին մեծ թիվ է Հայաստանի պես փոքր երկրի համար,- ասաց Սևակ Հովհաննիսյանը :
Հարյուր տոկոս գումար աշխատելու միջոց է ցանկացած կրոնական կազմակերպություն: Առաջնային նպատակը դա է, նաև անջատելու ժողովդրին հայ առաքելական եեղեցուց: Որոշ մարդկանց գումար են առաջարկում, որպեսզի ներգրավեն իրենց կրոնական կազմակերպության մեջ և մեծ քանակով մարդիկ բերեն: Կոպիտ ասած «Ցանցային մարքեթինդի» մեխանիզմով են աշխատում այդ կազմակերպությունները: Օրինակ եհովայի վկաների մոտ 100 հոի բերելու համար հատկացվում է 30 հազար դրամ: