Երեկ Թուրքիայի հարավ-արևելյան հատվածներում, Մարտին քաղաքում պայթյուն է տեղի ունեցել, որի արդյունքում 20 մարդ տեղափոխվել է հիվանդանոց։
Ականապատված մեքենայի պայթյունը տեղի է ունեցել ժամը 18։30-ի սահմաններում, ինչի պատճառով հրդեհվել են քրդերի մի քանի խանութներ և վիրավորվել է 20 մարդ։
Asociated Press-ը հաղորդում է, որ Մարտին քաղաքի մոտակայքում գտնվող Դիարբեքիր քաղաքում քուրդ բնակչությունը հակակառավարական ցույցերի է դուրս եկել ընտրությունների արդյունքների պարզ լինելուց անմիջապես հետո։