Անգլիական The Sun թերթի գլխավոր խմբագիր Ֆերգուս Շանահանին մեղադրանք են առաջադրել պետական պաշտոնայներին կաշառք տալու մեջ: Այս մասին հայտնում է The Independent-ը:
Շանահանին մեղադրում են այն բանի համար, որ վերջինս թույլ է տվել The Sun-ի լրագրողին երկու անգամ կաշառք տալ պետական պաշտոնյայի անհրաժեշտ տեղեկությունը ստանալու համար: Փողի վճարումները տեղի են ունեցել 2006 թվականի օգոստոսից 2007 թվականի օգոստոսը ընկած ժամանակահատվածում: Այդ ժամանակ Ֆերգուս Շանահանը զբաղեցրել է գլխավոր խմբագրի տեղակալի պաշտոնը: Կաշառքի ընդհանուր չափը կազմել է 7.000 ֆոևնտ ստերլինգ: Պարբերականից կաշառք վերցրած պաշտոնյայի անունը չի հրապարակվում:
Ֆերգուս Շանահանի գործը դատարան է փոխանցվելու մայիսին: Լրագրողը պաշտոնյաին կաշառք տալու մեղադրանքով ձերբակալվել էր արդեն 2012 թվականի հունվարին, այնուհետև ազատ էր արձակվել տուգանքի դիմաց: Շանահանը գլխավոր խմբագրի տեղակալ է եղել 2003-2007 թվականը ընկած ժամանակահատվածում, իսկ 2007 թվականին նշանակվել էր գլխավոր խմբագիր: