«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նախօրեին արտառոց դեպք է տեղի ունեցել Գյումրի քաղաքում: Նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր որդին` Հովհաննես Ղուկասյանը, մասնակցել է հարսանեկան արարողության, որից հետո խնջույքի մասնակիցները գնացել են Ղուկասյանին պատկանող այգի և կրակոցներ արձակել:
Ըստ թերթին հասած տեղեկությունների՝ այգում գտնվող քաղաքացիները վախից փախել են, իսկ ավելի ուշ նրանց ասել են, թե պարզապես խնջույքի մասնակիցները օդ են կրակել, և որևէ արտառոց բան չկա: Կատարվածի կապակցությամբ զրուցեցինք Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր` Գևորգ Ղուկասյանի հետ»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: