Այսօր` ժամը 3:10-ին ՌԴ Տուլայի տարածաշրջանի Ուզլովայա քաղաքի մոտ վթարի է ենթարկվել Մոսկվայից Երևան եկող ավտոբուսը:
Ժամը 09:30-ի դրությամբ` ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 7, տուժել՝ 43 ՀՀ քաղաքացի, որոնցից 34-ը՝ հոսպիտալացվել են տարածաշրջանային Ուզլովայա (15 մարդ), Կիրեևսկի (12 մարդ) և Նովոմոսկովսկի (7 մարդ) բժշկական կենտրոններ: Վիրավորներից 9-ի վիճակը բժիշկների գնահատմամբ ծանր է: Ավտոբուսում երեխաներ չեն եղել:
Վթարի ենթարկված ավտոբուսը պատկանում է «Քինգ դե լյուքս» ընկերությանը, որի տնօրենն է Արթուր Հարությունյանը (Պալաչ): Նա ավելի վաղ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ո՛չ հաստատել, ո՛չ հերքել էր, որ Մոսկվա-Երևան վթարված ավտոբուսը «Քինգ դե լյուքս» ընկերությանն է:
Նշենք, որ արդեն հայտնի է տուժածների ցուցակը: