Այսօր Ռուսաստանի Տուլայի տարածաշրջանում Մոսկվայից Երևան ուղևորվող ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի: Այդ մասին տեղեկանում ենք interfax.ru-ից: Աղբյորը հայտնում է. «Վիրավորներից մեկը մահացել է հիվանդանոցում: Այդկերպ ընդհանուր առմամբ վթարն ութ մարդու կյանք է խլել»:
Ժամը 10.00-ի դրությամբ պարզվել է, որ Տուլայի տարածաշրջանում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 7, տուժել՝ 43 ՀՀ քաղաքացի, որոնցից 33-ը՝ հոսպիտալացվել են տարածաշրջանային բժշկական կենտրոններ:
Տուժածների ցուցակին կարող եք ծանոթանալ այստեղ:
Նշենք նաև, որ հրապարակվել է տեսանյութ, որտեղ վթարված ավտոբուսի վիրավորները պատմում են դեպքի մասին:
Վթարի ենթարկված ավտոբուսը պատկանում է «Քինգ դե լյուքս» ընկերությանը, որի տնօրենն է Արթուր Հարությունյանը (Պալաչ): Նա ավելի վաղ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ո՛չ հաստատել, ո՛չ հերքել էր, որ Մոսկվա-Երևան վթարված ավտոբուսը «Քինգ դե լյուքս» ընկերությանն է: