«Շատ շնորհակալ եմ բոլորից, որ կիսում եք ինձ հետ իմ վիշտը, շատ դաժան է մայր կորցնել անժամանակ, բայց ավելի ցավալի է, որ ինքն իր մահով չի մահանում, այլ անգրագետ բժիշկների թեթև ձեռքով: Իմ մորն արնաքամ արեցին` գաստրոսկոպիայի ժամանակ վնասելով անոթը, որից հետո մայրս երկու օր անդադար արնահոսեց, և ես կորցրեցի նրան: Անհեթեթ մահ, այդ տականք և անգրագետ բժիշկները փորձում էին իրենց սխալը կոծկելու համար ուրիշ դիագնոզ ինձ ասել, բայց այսօր դիահերձումից հետո կրկին պարզվեց, որ իմ մորն արնաքամ են արել: Ես շատ մեծ դժվարությամբ եմ գրում, տեղս չեմ գտնում, որ անգրագետ բժիշկների պատճառով առողջ մարեց երիտասարդ մայրս, որ իմ կյանքն էր, իմ աշխարհն էր, իմ ամեն ինչն էր, այլևս ինձ հետ չէ:
Վաղը իմ մոր հոգեհանգիստն է…»: