Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Կալիե ծովափնյա քաղաքի փախստականների վրաններում հրդեհ է բռնկվել։ 

Արաբական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրդեհը առաջացել է գազի շշերի պայթյունի հետևանքով։ Վրանաբնակ փախստականները գազը օգտագործում են ջեռուցման համար։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի կառավարությունը խոստացել է այս տարածքում կառուցել շենքեր, 1500 փախստականների համար, սակայն այնտեղ գտնվում է 3000-ից ավել փախստական։