Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանը, Դմիտրի և Կիրիլ Կոմբարովները և Դենիս Գլուշակովը ձմեռային պատուհանի ժամանակ տրանսֆերի կհանվեն, գրում է euro-football.ru-ն:
Հաղորդվում է, որ ակումբի կարող է վաճառել մինչև 10 ֆուտբոլիստների:
Հատկանշական է, որ թվարկված բոլոր ֆուտբոլիստները երկարաժամկետ պայմանագրեր ունեն ռուսական ակումբի հետ:
Հիշեցնենք, որ «Սպարտակի» գլխավոր տնօրեն Սերգեյ Ռոդիոնովը վերջերս հայտարարել էր, ակումբը պետք է ազատվի այն ֆուտբոլիստներից, ովքեր չեն կարողանում լուծել իրենց առջև դրբված նույնիսկ ամենապարզ խնդիրները: