Իսպանիացի հռչակավոր լողորդը արձակուրդն անցկացնում է Հունաստանի Լաս Ֆոս կղզու ափերին, որպեսզի հնարավորին չափով օգնություն ցուցաբերի խորտակված նավերի փախստականներին։
Արաբական լրատվամիջոցները բարձր են գնահատում նրա մարդկային արարքը։
Նշենք, որ Սիրիայում և այլուր պատերազմական իրավիճակից փրկվելու նպատակով մեծաթիվ սիրիացիներ եվրոպական երկրներ են ուղղվում փախստականի կարգավիճակով, նրանք նավերով հասնում են եվրոպական ափեր: