Հրաչյա Հ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011թ. մայիսի 27-ին` ժամը 23:30-ի սահմաններում, իր ընկեր անչափահաս Սարգիս Վ.-ի հետ Արմավիր քաղաքի Հանրապետության 33 հասցեում գտնվող ինտերնետ ակումբի աստիճանների մոտ խուլիգանություն կատարելու դիտավորությամբ վիճաբանության մեջ են մտել Սիմա Խ.-ի հետ, որի ընթացքում հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելով` քաղաքացիների ներկայությամբ շուրջ 4-5 րոպե տևողությամբ վերջինիս հասցեին բարձրաձայն տվել են հայոյանքներ, որը զուգորդվել է Սիմա Խ-ի նկատմամբ բռնություն գործադրելով:

Գործով մեղադրյալ Հրաչյա Հ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին, անչափահաս Սարգիս Վ-ն հանձնվել է հսկողության:

Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

iravaban.net