Վարդաշեն քրեակատարողական հիմնարկ կատարած այցի և հացադուլ հայտարարած դատապարտյալների հետ քննարկման արդյունքում ոլորտի համակարգային խնդիրները ևս մեկ անգամ անգամ ամփոփելուց հետո Օմբուդսմենը «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանն ու ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովին է ուղարկել ոլորտի մանրամասն ուսումնասիրությունը, օրենսդրական և համակարգային խնդիրները, դրանց լուծման հնարավոր ուղիներն ու հստակ մեխանիզմները, ոլորտի կարգավորման միջազգային փորձը:
Նկատի ունենալով, որ հարգարժան պատգամավորները հաճախ են խոսում վաղաժամկետ ազատման խնդիրների կարգավորման հրատապության մասին՝ ակնկալում ենք, որ ի վերջո գործուն քայլեր կարվեն, որպեսզի խնդիրները ստանան իրական լուծում:
Օմբուդսմենը կրկին իր պատրաստակամությունն է հայտնում ամեն կերպ աջակցել շահագրգիռ խմբակցություններին, պատգամավորներին և մշտական հանձնաժողովներին օրենսդրական փոփոխության համապատասխան փաթեթի մշակման գործում: