Թուրքիայում հոկտեմբեր ամսվա իրավիճակը ամփոփելու համար նախ պետք է հոկտեմբերը բաժանեմ մինչև հոկտեմբերի տաս՝ Անկարայում ահաբեկչական գործողության օրը, և 10-ից հետո: Հոկտեմբերի առաջին տասնօրյակում թերևս քրդական համայնքը ավելի ոգևորված էր պայքարում:Դա պայմանավորված էր ռուսական ռազմաուժերի ավիահարվածների հետ Սիրիայում: Հոկտեմբերի 8-ին Կարսում առաջին անգամ գրացվեց բախում քրդերի և թուրքերի միջև, որը այս տարածաշրջանի համար արտառոց էր: Իսկ ահա հարավ-արևելյան շրջաններում պարետային ժամ էր մտցված, քաղաքներում աշխատում էին թուրքական զինուժի դիպուկահարները: Անգամ դիպուկահարի կրակոցներից սպանվածների դիերը օրերով մնում էին փողոցներում: Փաստացի մի քանի բնակավայրերում ինքնավարություն էր, որտեղ թուրքական դրոշը փոխարինված էր PKK-ի դրոշով:Սակայն իրավիճակը փոխվեց հոկտեմբերի 10-ից հետո, երբ Անկարայում մահապարտ ահաբեկիչները մեկից երկու ռումբ պայթեցրեցին ՙԽաղաղություն՚ երթի շրջանակներում իրականացվող միջոցառման ժամանակ: PKK-ն հայտարարեց միակողմանի հրադադարի մասին, իսկ Անկարան ՝ ստանալով արտաքին աշխարհի աջակցությունը, սկսեց իրականացնել լայնածավալ ձերբակալություններ, ձերբակալելով հիմանականում ՙԻսլամական պետության՚ հետ կապ ընդհանրապես չունեցող քրդամետ ՙԺողովրդա-դեմոկրատական՚ կուսակցության ակտիվին: Սակայն Եռօրյա սգից հետո, որը հայտարարվել էր Անկարայում ահաբեկչությունից հետո, PKK-ն կրկին անցավ ակտիվ ռազմական գործողության: Սակայն այս անգամ կարծես թե PKK-ի քաղաքական թև հանդիսացող ԺԴԿ-ն չեր խառնվում այս կռվին, այլ այս կամ այն կերպ կոչեր էր հնչեցնում դադարեցնելու ռազմական բախումները: Հոկտեմբերի 26-ից մինչև նոյեմբերի 4-ը Անկարան Հաքքարի նահանգը հայտարարեց անվտանգության գոտի, դրանով փորձ արվեց չեզոքացենլ PKK-ի ակտիվ գործողությունները, որը մասամբ հաջողվեց:
Այսպիսով ՝ ամփոփելով հոկտեմբերը, թուրք-քրդական ռազմական գործողությունները Թուրքիայում, կարելի ասել ,որ այն եղել է բավականին ակտիվ, ընդհուպ ծայր աստիճան վտանգավոր:Միևնույն ժամանակ ես հոկտեմբերը բաժանում եմ երկու մասին ՝ PKK-ի պայքարը ԺԴԿ-ի հետ և առանց ԺԴԿ-ի:
Բավականին դրամատիկ զարգացումներ տեղի ունեցան նաև իշխող ՙԱրդարություն և զարգացում՚ կուսակցության ներսում: Այս կուսակցությունը փաստացի ղեկավարում է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն , ով ,ըստ շրջանառվող լուրերի, բավականին լարված հարաբերությունների մեջ է Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ: Նույնիսկ սպասվում է, որ արդեն ընտրություններից հետո , Դավութօղլուն կհայտարարի նոր քաղաքական ուժի ստեղծման մասին: Էրդողան և Դավութօղլուն ներքին հակասությունը շատ ավելի ակնառու երևաց ԱԶԿ-ի համագումարին: Նախ ի սկզբանե որոշված էր, որ թե ԱԶԿ-ի քաղխորհուրդի նիստը, թե համագումարը պետք վարի ԱԶԿ-ի ղեկավար Դավութօղլուն, սակայն Էրդողանը անակնկալ հայտարարեց, որ ինքն է վարելու:Քաղխորհրդի նիստի ժամանակ, նորից անակնկալի եկավ Դավութօղլու համար , երբ Էրդողանը ընտրական համամասնական ցուցակից հանել տվեց Դավութօղլու թիմակիցներին , որոնք զբաղեցնում էին ցուցակում առաջին տեղերը, փոխարենը Էրդողանը ցուցակում ավելացրեց կամ տեղերը բարելավեց իրեն հավատարիմ մարդկանցով: Սա դեռ բավական չէր արդեն հոկտեմբերի կեսերին կառավարությունում աշխատանքից ազատվեցին որոշ գերատեսչությունների բաժինների ղեկավարներ և այլ պաշտոնյաներ, որոնք նույնպես համարվում էին վարչապետ Դավութօղլու թիմակից և ակտիվ մասսան: Հենց կառավարությունում՝ կուլիսներում, անըդհատ քննադատություններ էր հնչեցվում Էրդողանի հասցեին առ այն, որ նրա վարած արտաքին և ներքին ձախողված քաղաքականության պատճառով, արտաքին աշխարհը փորձ է անում խառնվել Թուրքիայի ներքն գործերին:
Հ.Գ. Խնդրում եմ, որևէ լրատվական կայք չտանի գրառումս, ինչպես նաև որևէ այլ գիտական աշխատող:
Կիլիկիա Հայաստան