Աշխարհահռչակ երաժիշտ Յանին երեկ ավարտեց իր հայաստանյան համարգային այցը, որը տևել էր երկու օր: Մինչ համերգը երաժիշտը հարցազրույց է տվել «Լայմ» հեռուստաընկերությանը: հարցազրույցի ժամանակ Յանին ասել է, որ իրենք Հայաստանը դասում են շատ երկրներից  բարձր:

«Ես շատ ուրախ եմ գտնվել հայաստանում: Ինքնաթիթեց դուրս գալուն պես բոլորը մեծ ուշադրությամբ մեզ շրջապատեցին: Բոլոր աշխատակիցները ցանկանում էին նկարվել ինձ հետ : Մենք բավականին ուշ ժամանեցինք Երևան և մեզ շատ հետևեցին։ Ես այնպիսի զգացողություն ունեցա, որ կարծես թե տուն եմ վերադարձել»,­ ասել է Յանին:

Աշխարհահռչակ երաժիշտի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել տեսանյութում: