«Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ նախկին պատգամավոր, ՀՀԿ անդամ Լևոն Սարգսյանը, նույն ինքը՝ Ալրաղացի Լյովը, բնակության նպատակով տեղափոխվել է Չեխիա։ Թե կոնկրետ ինչ գործունեություն է ծավալում Լևոն Սարգսյանը Չեխիայում, դեռևս հայտնի չէ։

«Ժողովուրդ»-ն այս լուրերի իսկությունը պարզելու համար զրուցել է Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի՝ Բուռնաշի հետ, որը ինչպես հայտնի Է՝ Սարգսյանի եզակի մտերիմ ընկերներից Է։ «Ես տեղյակ չեմ»,- մեր հարցը լսելուց հետո պատասխանեց Աշոտ Աղաբաբյանը։ Ի դեպ, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ինքը՝ Աղաբաբյանը, վերջերս սկսել Է իշխանական շրջանակներում ակնարկել, որ նպատակ ունի հեռանալ Հայաստանից և արտերկրում բիզնես հիմնել։ Այս լուրերի առնչությամբ Էլ Աղաբաբյանն ասաց. «Ինձ այստեղ ամեն ինչն էլ դուր է գալիս, ես էլ այստեղից գնացողը չեմ, ոչ Էլ որևիցե գործունեություն ուրիշ տեղ ծավալող եմ»։ Նշենք, որ Ա. Աղաբաբյանը խորհրդարանում իր կուսակիցների հետ գրեթե չի շփվում, մտնում Է Աժ նիստերի դահլիճ «ներկա» ստանում ու անմիջապես հեռանում»,- գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: