«Նոյեմբերի 8-ին Ադրբեջանում հայտնված Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի գյուղի բնակչուհի, 76-ամյա Լուսիկ Աբովյանի հարազատները չեն հավատում այն վարկածին, որ կինը մոլորվելու հետևանքով է հայտնվել ադրբեջանական կողմում։
«ՀԺ»-ի հետ զրույցում Աբովյանի հարսը Դուշիկ Բեջանյանը նշեց, որ սկեսուրը չէր կարող մոլորվել, քանի որ ճանապարհը նրան անծանոթ չէր։ Հարսը բացատրեց, որ սահմանը հատելու համար Աբովյանը պետք է անցներ խորը փորված խրամատով, ինչը նա չէր կարող անել. «Հնարավոր չի, որ այդ խրամատը ինքը անցներ։ Տարիքով կին է, ես երիտասարդ եմ ու ես էլ չեմ կարող անցնել, դա այնքան խորն է, որ անցնել հնարավոր չի»»,- գրում է թերթը։
Ավելի մանրամասն կարդացեք թերթիմ այսօրվա համարում: