Սիրիայի կառավարական ուժերը ռուսական օդուժի աջակցությամբ ազատագրել է Հալեպի շրջակայքում գտնվող Կվայրես զինվորական օդանավականը, որը «Իսլամական պետություն» ակաբեկչական խմբավորման գրոհայինները իրենց հսկողության տակ էին պահում շուրջ 2 տարի:
«Ռուսական օդուժի գորխծողությունների արդյունքում սիրիական իշխանությունների կողմից ազատգրվել է Հալեպի շրջանի Կվայրես զինվորական օդանավակայանը: Տվյալ օդանավակայանը ավելի քան 2 տարի է, ինչ գտնվել է «ԻՊ» գրոհայինների խիստ շրջափակման մեջ»,- ասվում է ՌԴ ՊՆ հայտարարության մեջ:
Տեղեկություններ կան, որ գրոհին մասնակցել են նաև «Հեպարդի ուժ» կոչվող ջոկատի մարտիկները, Հալեպի հայ աշխարհազորայինների աջակցությամբ, որոնք մտնում են ազգային պաշտպանական ուժերի կազմի մեջ: