«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Խաչատրյանը, որը սեպտեմբերին հայտարարել էր, որ սահմանադրական փոփոխությունների դեմ պետք է պայքարել փողոցում, իր այս հայտարարությունից հետո մեկնել է ԱՄՆ ու չի վերադարձել:
Խաչատրյանը, որ «ՀԺ»-ին տված հարցազրույցում սուր քննադատության էր ենթարկել սահմանադրական փոփոխությունները եւ հայտարարել, որ Ռոբերտ Քոչարյանը անպարտելի նախագահ է եղել եւ եթե նա մտնի խաղի մեջ, ամեն ինչ ուրիշ կլինի, գրեթե 2 ամիս է, ԱԺ չի գալիս:
ԲՀԿ-ամերձ շրջանակներում ասում են, թե Խաչատրյանն իբր առողջական որոշ խնդիրներ ունի, եւ ԱՄՆ-ում գտնվելու պատճառը դա է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։