Կենտրոնի հիմնական լիազորություններն են պաշտպանության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության, բարեվարքության ամրապնդման, հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և ղեկավարման էթիկայի փոփոխության ուղղությամբ աշխատանքների կազմակերպումն ու համադրումը՝ միջազգային կազմակերպությունների, դիվանագիտական ներկայացուցչությունների, քաղաքացիական հասարակության ու ԲՈՒՀ-երի հետ համագործակցությամբ։
Կենտրոնի ղեկավարումն իրականացնելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարի ավագ օգնականի պաշտոնին է նշանակվել քաղաքական գիտությունների թեկնածու, փոխգնդապետ Ալեքսանդր Ռոբերտի Ավետիսյանը։