Բրիտանուհի 23 ամյա Քեյլի Դաֆը, փետրվարին իմանալով մահացու ախտորոշումը`լյարդի քաղցկեղ, ցանկ է կազմել, թե ինչ է ցանկանում անել մինչ իր կյանքի վերջը: Այդ ցուցակի առաջին կետը եղել է ամուսնությունը, որի իրականացմանը օգնել են վերջինիս ընկերուհինները:  Նրանք որոշ ժամանակ անց Դաֆի համար կազմակերպել են ամուսնական արարողություն Քենթ կոմսության Ուիթստեյբլ ամրոցում` վարձելով «ամուսնու» դերում մոդելային արտաքինով տղամարդու:

«Իմ ամուսինը իսկապես շատ գեղեցիկ էր: Երբ իմ ընկերուհի Քեթին ինձ ասեց, որ ցանկանում է պատրաստել հարսանեկան ֆոտոշարք, ես մտածեցի, որ նա ուղղակի ցանկանում է ինձ լուսանկարել հարսանեկան հագուստով, սակայն պարզվեց որ նա ինձ համար պատրաստել է իրական տոն»,- նշել էբրիտանուհին:

Դաֆի մոր խոսքերով նա երջանիկ է եղել ներկա գտնվել իր աղջկա թեկուզև «ձևական» հարսանեկան արարողությանը:

Դաֆի մոտ այս հիվանդությունը ժառանգական է: Ավելի վաղ այդ նույն հիվանդությունից 37 տարեկան հասակում մահացել էր աղջկա հայրը: Այս մասին հաղորդում է անգլիական Metro պարբերականը: