Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Լիբանանի քաղաքական և հասարակական ուժերի պատվիրակության հետ ունեցած հանդիպման ժամանակ անդրադարձել է հայկական համայնքի հարցին: Ինչպես հայտնում է լիբանանյան «Աս Սաֆիրի» պարբերականը Ասադը շեշտել է, որ չնայած երկրում ստեղծված ծանր իրավիճակի հայերը չեն լքել Սիրիան:
Նախագահը նշել է, որ չնայած հայերը քրիստոնյաներ են, սակայն կարողացել են ամուր կապեր հաստատել մահմեդական հասարակության հետ, որտեղ ապրում են և դառնալ այդ հասարակության անբաժանելի մի մասը: Հայերը չեն լքել Լիբանանը, երբ երկիրը անցնում էր բազմաթիվ փորձությունների միջով և նրանք չեն լքում Սիրիան, չնայած երկրում ստեղծված ճգնաժամին, ինչը խոսում է հայերի հավատարմության մասին: