Մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը աջակցում է ֆրանսիացի հարձակվողին, բայց հստակ հասկացրել է, որ եթե Բենզեմայի մասնակցությունը շանտաժի գործին հաստատվի, Կարիմը ստիպված կլինի լքել «Ռեալը»։
AS-ի փոխանցմամբ՝ ֆրանսիացին կարող է լքել Մադրիդը կամ հետաքննության ավարտին, կամ 2016 թվականի հունվարին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Բենզեման խոստովանել էր, որ միջնորդ է եղել Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստ Մաթյո Վալբուենայի շանտաժի գործում: