Շեֆ Խոհարար
Բաղադրիչներ
դդմիկ - 2 հատ
ալյուր - 3 բաժակ
ձու - 3 հատ
լոլիկ - 1 հատ
պանիր քերած - 100գր
պաքսիմատ - 100գր
աղ - ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ
Մաքրում ենք դդմիկը, անցկացնում քերիչով, թողնում ենք 10 րոպե, ապա քամում առաջացած հեղուկը (հեղուկ պետք է չմնա): Ավելացնում ենք ձուն, աղը, ալյուրն ու խառնում:
Կտրատում ենք լոլիկը կլոր շերտերով:

Պատում ենք ձևամանը պերգամենտային թղթով, մեջը լցնում ենք պաքսիմատը, վրան ավելացնում ենք դդմիկային զնագվածն ու հարթեցնում: Ապա վրան շարում ենք կլոր շերտերով կտրատված լոլիկը, վրան լցնում ենք քերած պանիրը ու դնում ջեռոցի մեջ 30 րոպե 200 ատսիճանում:

Անջատում ենք ջեռոցը և թողնում ենք, որ կարկանդակը մնա տաք ջեռոցում ևս 15 րոպե:
Ապա հանում ենք պատրաստի կարկանդակը ձևամանից և մատուցում:

Մատուցելիս դդմիկով կարկանդակի վրա շաղ տվեք մանր կտրատված կանաչի:

Շեֆ Խոհարար