««Ժողովուրդ»-ը նոյեմբերի 12-ին գրել էր քրեկան աշխարհում հայտնի Թևոս Սաֆարյանի՝ Թևոսիկի հետ ապօրինի զենք -զինամթերք պահելու կասկածանքով ոստիկանություն բերման ենթարկված, իսկ ավելի ուշ կալանավորված Կարեն Բագրատունյանը՝ Սամբիստ Կարենը, դատապարտվեց 1 տարվա ազատազրկման։ Սա առաջին դեպքը չէ, որ Սամբիստ Կարենը քրեական հեղինակություն Թևոսիկի հետ միասին հայտնվում է իրավապահների ուշադրության կենտրոնում։
Պարզվում է, որ նա առաջին անգամ չէ՝ «ճաշակում Է» անազատությունը։ Այն, որ հունիսի 19-ին Կարեն Բագրատունյանը՝ նույն Սամբիստ Կարենը, պատահական չէր հայտնվել քրեական հեղինակություն Թևոսիկի հետ նույն մեքենայի մեջ, անհերքելի Է։ Պարզվում է՝ վերջիններս վաղուցվա ծանոթներ են և տարիներ առաջ իրար հետ հանցավոր գործարքի են գնացել։
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ դեռևս 2008 թվականին Թևոս Սաֆարյանը և Կարեն Բագրատունյանը մարդու առևանգման գործով հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում։ Նկատենք, որ այս պատմությունից հետո Թևոս Սաֆարյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, իսկ Սամբիստ Կարենը դատապարտվել էր 4 տարվա ազատարզրկման։ Այսինքն՝ քրեական հեղինակությունը «թռել» էր, իսկ ընկերը՝ հայտնվել ճաղերի հետևում։ Դատելով անցյալ իրավիճակից՝ հերթական անգամ քրեական հեղինակությունը դարձյալ իր վաղեմի հանցակցին «կրակն է քցել ու թռել»։ Մինչ Սամբիստ Կարենը ապօրինի զենքի համար այս օրերին իր պատիժն Է կրում, Թևոս Սաֆարյանը հանրապետությունում չէ։ Ու թերևս պատասխանատվությունից խուսափելու համար գտնվում Է Մոսկվա քաղաքում»,- գրում է թերթը։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: