Բաղադրիչներ
կարտոֆիլ - 1 հատ
բազուկ - 3 հատ
սոխ - 1 հատ
նեխուր - 1 հատ
քացախ - 2ճ/գդ
շաքարավազ - 1թ/գդ
ջուր - 6 բաժակ
ձիթայուղ
աղ
պղպեղ սև
Պատրաստման եղանակ
Մաքրում ենք բազուկն ու անցկացնում քերիչով:
Կտրատում ենք խորանարդիկներով կարտոֆիլը, նեխուրն ու սոխը:
Առանձին կաթսայի մեջ լցնում ենք կտրատված սոխն ու նեխուրը և տապակում ձիթայուղի մեջ 10 րոպե թույլ կրակի վրա, ապա ավելցնում ենք կարտոֆիլն ու 5 բաժակ ջուրը և եփում(փակ կափարիչով) թույլ կրակի վրա մինչև կարտոֆիլի պատրաստ լինելը:
Առանձին կաթսայի մեջ լցնում ենք քերիչով անցկացրած բազուկը, վրան լցնում 1 բաժակ ջուրը, քացախն ու շաքարավազը, դնում միջին կրակի վրա ու հասցնում եռման աստիճանի, ապա թուլացնում ենք կրակը և թողնում, որ եփվի ևս 1,5 ժամ փակ կափարիչով:
Ապա միացնում ենք երկու կաթսաների պարունակությունները և թողնում, որ սառչի: Ստացված ապուրը հարում ենք բլենդերի միջոցով մինչև ստացվի պյուրե:
Ստացված պյուրեն լցնում ենք առանձին կաթսայի մեջ, ավելացնում աղը, սև պղպեղը և դնում կրակի վրա և հասցնում եռման աստիճանի, ապա հանում ենք կրակի վրայից, թողնում ենք, որ սառչի և տեղափոխում ենք սառնարան 2 ժամով:
Պատրաստի ապուրը լցնում ենք ափսեների մեջ և մատուցում:
Մատուցելիս զարդարեք բազուկով սառը ապուրը կտրատված կանաչիով և մայոնեզով:
Շեֆ Խոհարար