«Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում եվրոպական առաջնություններ տրանսֆերները կախված են «Սպարտակի» քաղաքականությունից: Համենայն դեպս, դրանք շատ չեն լինի։
Կարծում եմ՝ Մովսիսյանն ու Օզբիլիսը կհեռանան «Սպարտակից», բայցվերջինս կմնա Ռուսաստանի առաջնությունում»,- Սաֆոնովի խոսքերը մեջբերում է footballhd.ru-ն:
Հիշեցնենք, որ վերջերս «Սպարտակի» գլխավոր տնօրեն Սերգեյ Ռոդիոնովը հայտարարել էր, որ թիմը պետք է ազատել մի քանի ֆուտբոլիստներից, այդ թվում՝ Արաս Օզբիլիսից և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանից: