Նոյեմբերի 17-ին՝ Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ, Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին՝ Երևանից մինչև Հանրապետության հեռավոր ու մոտ շրջաններ, պետական բուհերից մինչև մասնավոր կրթօջախներ:
Ուսանողության միջազգային օրը առիթ է վերստին կարևորելու ուսումը, գիտելիքն ու կրթությունը: Արդեն ավելի քան 15 տարի Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի շնորհիվ ուսանողության միջազգային տոնը մեծ շուքով նշվում է նաև Հայաստանում:
Օրվա կապակցությամբ 300 ուսանող Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի անվանական կրթաթոշակ է ստացել: Երիտասարդներից յուրաքանչյուրին Գագիկ Ծառուկյանը 100.000-ական դրամ ու պատվոգիր է հանձնել:
Շնորհավորելով ուսանողներին տոնի կապակցությամբ՝ Գագիկ Ծառուկյանը հորդորել է նրանց շատ լավ սովորել, դառնալ պիտանի մարդ ու արժանի քաղաքացի, ստացած գիտելիքները ծառայեցնել ի նպաստ հայրենիքի:
Գագիկ Ծառուկյանը հայտնել է, որ հիմնադրամը շարունակելու է կրթական ծրագրերի ֆինանսավորումը՝ առավել մեծ թվով երիտասարդներ ներգրավելով դրանցում:
Մանրամասները՝ տեսանյութում.