Այսօր՝ նոյմեբերի 18-ին, ԱԺ-ում հարց ու պատասխանի օր է: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հարցով դիմեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին՝ խնդրելով պարզաբանել, թե ինչպե՞ս է նախարարը Հ1-ում «տեղավորվել» աշխատանքի:
«Արդյո՞ք եղել է մրցույթ և մրցութային կարգով եք ընդգրկվել: Եթե Դուք եք մտահաղացման համահեղինակ, ապա ինչպե՞ս այն ծագեց... Ձեզանից ավելի տաղադավորներն էլ են ուզում շոուի մասնակցեն, ինչպես դա հաջողվեց... ինչպե՞ս է վերաբերում ՀՀԿ-ն այս գործունեությանը»,- պատգամավորուհին հնչեցնում էր հարցերի շարանը, իսկ պարոն Աշոտյանը միայն ժպտում էր:
Երբ Արմեն Աշոտյանը մոտեցավ խոսափողին, հոսանքահարվեց, ինչի համար կատակով մեղադրեց Զարուհի Փոստանջյանին, ապա ասաց.
- Ինչպես ասում են, դևը Ձեզ ոչ թե բռնել է, այլ մտել է ձեր մեջ... ասյօր ֆորմի մեջ եք շատ: Ձեր հարցը բացարձակ կապ չունի ԿԳ և Կառավարության նախարարի հետ, ուստի ունեի բոլոր իրավունքները չանդրադառնալու, բայց չեմ կարող մերժել տիկնոջը: Հանրային հեռուստա-ռադիո ընկերությունից ստացել եմ առաջարկություն, որը ընդունել եմ... ես հասկանում եմ, մասամբ ինչու եք Դուք վրդովված... գուցե Դուք էլ եք մտածում, որ մի օր կհայտնվեք մեր տաղավարում, վստահաբար կահնդիպենք ինչ-որ մի թեմայով... վստահաբար Դուք հայկական քաղաքական-շոու բիզնեսում Ձեր տեղը ունեք և այսօր էլ տիրուհին եք: Ես ուրախ եմ, որ Ձեր նման աստղ կունենանք մեր տաղավարում, ով կզարդարի իմ համեստ քաղաքական թոք-շոուն:
Զարուհի Փոստանջյանն արձագանքեց՝ ասելով. «Չեմ կարծում, որ ԿԳ նախարարին հարիր է նման շոու վարելը, պրոֆեսիոնալ առումով:
Փաստորեն, աշխատավարձ ստանալու եք: Միգուցե այլ աշխատանքնե՞ր էլ կատարեք, որպեսզի այդ գումարներով նաև օգնեք մեր գիտությանը: Միգուցե գովազդներում էլ նկարահանվեք, որովհետև դուք տաղանդավոր եք... նկարահվեք և գոնե այդ կերպ օգտակար կլինեք մեր գիտությանը, որպես նախարար»:
- Ես բարձր եմ գնահատում ձեր թաքնված ֆանտազիաները իմ համեստ անձի հանդեպ... եթե Ձեզ հետաքրքրում է, թե ինչով են զբաղվում առհասարակ նախարարներն այլ երկրներում, կարող եք երբեմն բացի Ձեր ելույթներից դիտել համաշխարհային հեռուստաերթերներում տարբեր հաղորդումներ: Եթե ձեզ հետաքրքրում են գովազդային տղամարդիկ, ապա կարող եք ծանոթանալ «The people» ամսագրի «Top-10 ամենագրավիչ տղամարդկանց համաշխարհային ցանկին»: Էլ ինչ կարող եմ խորհուրդ տալ...
Հարց ու պատասխանը ներկայացված է կրճատումներով: