Լրագրող Ռանա Արբին թվիթերյան իր էջում «Ռեալի» մարզաշահագուստով մի 3-ամյա տղայի լուսանկար է տեղադրել, ով մահապարտ ահաբեկիչների պատճառով կորցրել է ծնողներին։
Աղջիկը նշել է, որ Այդարը ցանկանում է հանդիպել Կրիշտիանո Ռոնալդուին։
Այս գրառումը շատ արագ տարածվել է համացանցում, իսկ քիչ հետո լրագրողուհին հայտնել է, որ «Ռեալի» ներկայացուցիչները կապվել են փոքրիկի խնամակալների հետ՝ հանդիպումը կազմակերպելու համար։