«Դժվար ապրուստ» հեռուստասերիալի գլխավոր դերասանուհի Շուշաննա Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Դիմում եմ բոլոր Ֆեյսբուքյան ընկերներին.

Երեկվանից հետևում եմ, թե ինչ է կատարվում իմ էջում և անկեղծ ասած զարմանում եմ, որ դեռևս կան մարդիկ ովքեր 21-րդ դարում՝ այսքան զարգացած տեխնոլոգիաների և հնարավորությունների ժամանակաշրջանում, չեն կարողանում տարբերակել էկրանային կերպարը և անձնական պայքարի մեջ են մտնում նրա հետ՝ օգտագործելով սերիալային տերմինալոգիան, սա և ծիծաղելի է, և ցավալի:

Խնդրում եմ բոլոր նրանց, ովքեր փորձում են պայքարել նման մարդկանց դեմ, մի արդձագանքեք այդ անիմաստ քոմենթներին և վիդեոներին, և եկեք հուսանք , որ կգա մի օր, երբ մարդիկ իրենց կյանքի այն թանկ ժամանակը, որը վատնում են «սերիալային կերպարներին» վիրավորելու, ծաղրելու և հեգնելու վրա»: