Իսլանդիայում մայրաքաղաք Ռեյկյավիկում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում կայացան 6-րդ տուրի պարտիաները:
Տղամարդկանց Հայաստանի հավաքականը մրցեց գերմանացիների հետ և հաղթեց 2.5:1.5 հաշվով:
Թիմի առաջին համար Լևոն Արոնյանը սպիտակներով ոչ ոքի խաղաց Լիվիու-Դիտեր Նիսիպեանուի, Գաբրիել Սարգսյանը սևերով՝ Գեորգ Մեյերի, Կարեն Գրիգորյանը՝ սևերով Դենիս Վագների հետ, իսկ Հրանտ Մելքումյանը սպիտակներով հաղթեց Դենիել Ֆրիդմանին:
Կանանց Հայաստանի հավաքականը մրցեց իսպանացիների հետ և կրկին առավելության հասավ 2.5:1.5 հաշվով:
Հաղթանակներ տարան Լիլիթ Գալոյանն ու Մարիա Կուրսովան: Էլինա Դանիելյանը պարտություն կրեց, իսկ Լիլիթ Մկրտչյանը պարտիան ոչ ոքի ավարտեց:
Հավելենք, որ այս տուրից հետո տղամարդկանց Հայաստանի հավաքականը 8 միավորով կիսում է 4-10-րդ տեղերը, իսկ կանայք՝ 7 միավորով՝ 9-13-րդ տեղերը: