Բրիտանական գրախանութներում այսօրվանից սկսելու են վաճառել առաջին և միակ վարչապետ երկաթե տիկին Մարգարեթ Թետրեչերի կենսագրության մասին պատմող գիրքը, որի հեղինակն է անգլիական The Daily Telegraph պարբերականի նախկին խմբագրող Չարլս Մուրը: Այս մասին գրում է Итартасс գործակալությունը:
Մասնագետների կարծիքով այս գիրքը բոլոր հնարավորությունները ունի դառնալու բեստսելեր, որի գինը կազմելու է 46 դոլար:
Մուրը կենսագրությունը գրել է Թետչերի թույլտվությամբ: Գիրքը հիմնված է Երկաթե լեդիի, նրա ընտանիքի անդամների, ընկերների և նախկին գործընկերների հետ զրույցների վրա, որոնք նախկինում երբեք չեն հրապարակվել: Որպես աղբյուր են հանդիսացել նաև նամակները և փաստաթղթերը ինչպես պաշտոնական այնպես էլ անձնական արխիվից:
40-50-ական թվականների հաղորդագրության ուսումնասիրությունը Մուրի կողմից ներկայացնում է Թետչերի կյանքի ուսանողական հատվածը: Նա արդեն այդ ժամանակ ցուցադրում էր քաղաքական հավակնությունները, լուրջ ուսանողուհի էր, իր գործին սիրահարված կին: Կենսագրականում նաև ներկայացված է Թետչերի առաջին սերը Թոնի Բրեյի հետ:
Բացի կեսագրական տվյալներից ընթերցողները կարող են ծանոթանալ նաև ԹՓետչերի քաղաքական ղեկավարման մանրամասներին: Գրքում ներկայացված են նաև փաստեր 1982 թվականի Ֆոլկլեդյան պատերազմի մասին:
Հիշեցնենք, որ Մարգարեթ Թետչերը մահացել էր ապրիլի 8-ին 88 տարեկան հասակում: Հուղարկավորուջթյունը տեղի է ունեցել ապրիլի 17-ին սցենարով, որը նախօրոք գրել էր Թետչերը:Դիակիզումից հետո Մարգարեթ Թետչերին թաղելու են իր ամուսին Դենիս Թետչերի կողքին: