2007-ի խորհրդարանական ընտրությունները նոր էին ավարտվել: Գագիկ Ծառուկյանը, մեծ հաշվով, հիասթափված էր, որովհետև կարծում էր, թե հասարակական վստահության իր գործակիցը ավելի բարձր է, քան այն թվերը, որ պաշտոնապես գրանցվել էին ԲՀԿ-ի օգտին: Այլևս քվեի խնդիր չկար, բայց Ծառուկյանը ձեռք մեկնեց մեկին, ում գումար էր պետք` գուցե շատ կենսական:

Բարեգործությունը վերջանում է, երբ սկսվում է քաղաքականությունը: Ծառուկյանի համար քաղաքականությունը վերջացել է 2015-ի փետրվարին: Հիմա նա դարձյալ օգնում է ուսանողներին ու դա ոչ մի կապ չունի քաղաքականության ու քվեի հետ: Գուցե սա այն գինն է, որ Ծառուկյանը վճարում է քաղաքականությունից, երեք նախագահների բարդ հարաբերությունների հանգույցից ձերբազատվելու համար: Սա բիզնեսի սոցիալական, մարդկային դեմքն է: Սա չպետք է գովազդվի, բայց նաև քննադատությունը նմանվում է մազոխիզմի ու շառլատանության:

Սուրեն Սուրենյանց