Բաղադրիչներ
Խմորի համար՝
ալյուր - 3 բաժակ
կակաո - 1 տուփ
շաքարավազ - 2,5 բաժակ
ձու - 5 հատ
սուրճ սև - 1ճ/գդ
կեֆիր - 500մլ
սոդա - 2թ/գդ
ձիթայուղ - 7ճ/գդ
Բիսկվիթը ներծծելու համար՝
սուրճ լուծվող - 2թ/գդ
լիկյոր մրգային - 50 մլ
ջուր - 200մլ(տաք)
Կրեմի համար՝
կարագ - 400գր
խտացրած կաթ - 2 բանկա
սուրճ սև - 1ճ/գդ
Պատրաստման եղանակ
Խորը ամանի մեջ խառնում ենք ալյուրը, կակաոն, սուրճն ու 1,5 բաժակ շաքարավազը:
Լցնում ենք սոդան կեֆիրի մեջ:
Առանձին ամանի մեջ հարում ենք ձուն մեկ բաժակ շաքարավազի հետ, ապա ավելացնում ենք կեֆիրային զանգվածը, ձիթայուղն ու խառնում:
Ստացված զանգվածը լցնում ենք կակաոյի զանգվածի վրա և հարում:
Պատրաստի խմորը լցնում ենք պերգամենտային թղթով պատած ձևամանի մեջ և թխում ջեռոցում 1,5 ժամ 160 աստիճանում:
Հանում ենք թխվածքը ջեռոցից, թողնում որ սառչի, ապա կտրում կողքերից 4-5սմ՝ տալով թխվածքին քառակուսի տեսք(պահում ենք թխվածքի կողքերը տորթը զարդարելու համար): Ստացված քառակուսին բաժանում ենք երկու մասի և յուրաքանչյուր մաս կտրում երկայնքով(ստացվում է 4 շերտ):
Բաժակի մեջ խառնում ենք լուծվող սուրճը, տաք ջուրն ու լիկյորը: Ստացված հեղուկով ներծծում ենք բիսկվիթի շերտերը:
Կրեմի համար հարում ենք կարագը, խտացրած կաթն ու սուրճը:
Ստացված կրեմը քսում ենք տորթի ներքևի շերտի վրա և ծածկում երկրորդ շերտով: Նույնը կատարում ենք երկրորդ և երրորդ շերտերի հետ: Ծածկում ենք տորթը չորորդ շերտով, ապա ամբողջությամբ պատում ենք տորթը կրեմով:
Պատրաստի տորթը զարդարում ենք մանր կտրատված թխվածքի կտորներով և քերած շոկոլադով:
Ցանկության դեպքում շոկոլադե-սուրճային տորթի շերտերի արանքում կարող եք դնել կտրատված մրգեր:
Շեֆ Խոհարար