Թուրքիան քննադատել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հայտարարությունը, համաձայն որի Թուրքիայի վարչապետը պետք է հետաձգի իր այցը Գազա տարածք: Թուրքիայի քննադատությունը ազդանշան էր Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերություններում լարվածության և նշանակում էր, որ այցերը Գազայի տարածք շարունակվելու են: Այս մասին գրում է ամերիկյան New York Times պարբերականը:
Քննադատությունը հնչել էր Քերիի Թուրքիա գործնական այցից մեկ օր անց, որի ժամանակ վերջինս նշել էր, որ վերջինս կոչ է արել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հետաձգել Գազա այցը, որը կարող էր սրել լարվածությունը Իսրայելի և Պաղեստինի միջև, մինչ Ամերիկան ջանում է վերկանգնել երկխոսությունը կողմերի միջև:
«Միայն մեր կառավարությունն է որոշում որտեղ և երբ այցելի մեր վարչապետը կամ մեկ այլ քաղաքական գործիչ և ոչ թե ուրիշները պետք է թույլատրեն դա կատարել, թե ոչ»,- նշել է Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Բուլենթ Առինչը և ավելացրել, որ Քերին և ամբողջ աշխարհը պետք է հասկանան, որ Թուրքիան անում է այն, ինչ ցանկանում է:
Առինչը նաև նշել է, որ Քերիի հրապարակային կոչը քաղաքական սխալ է և փորձառու ԱԳ նախարարը այդպիսի սխալ չի անի:
Էրդողանը երկար ժամանակ ցանկություն էր հայտնում մեկնել Գազա: Նա անցած շաբաթ հայտարարել է, որ այցը տեղի կունենա մայիսի վերջին Միացյալ նահանգներում Բարաք Օբամայի հետ հանդիպումից հետո, սակայն ճշգրիտ օրը չի նշվել: