Ներկայումս Թուրքիայի նպատակը միջազգային գերտերություն դառնալն է, այլ ոչ միայն տարածաշրջանում առաջատար:Այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն:

Նախարարի խոսքերով Անկարան ամեն ինչ անում է այդ նպատակներին հասնելու համար:

«Թուրքիայի նպատակը առաջին հայացքից անիրական է, սակայն եթե հաշվի առնենք իրական դիրքերը և Թուրքիայի ջանքերը այդ ուղղությամբ, ինչպես նաև արտաքին գործերի նախարարության աշխատանքային գրաֆիկը և բազմաթիվ հանդիպումները, ապա պարզ է դառնում, որ այդ նպատակը հասանելի է»,- նշել է Դավութօղլուն:  Այս մասին հաղորդում է թուրքական Anadolu գործակալությունը: